211652_close_icon
views-count3003 դիտում article-date 09:47 21-04-2015

Թուրքիան չեղարկել է ապրիլի 24-ի Ստամբուլից Երևան չարթերային թռիչքը. ՀԺ

«Այս մասին երեկ մեզ հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը: Տարեսկզբին տեղեկացրել էինք, որ թուրքական մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ մտադիր են ապրիլի 24-ին Ստամբուլից չարթերային թռիչքով գալ Երևան՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մեր տեղեկություններով, խոսքը, մասնավորապես, «Դուրղե» կազմակերպության մասին է, որի մեջ ընդգրկված են մի շարք հասարակական կազմակերուություններ: Ենթադրվում է, որ Ստամբուլ-Երևան հատուկ թռիչքը չեղյալ է համարվել վերջին օրերին Հայոց ցեղասպանության շուրջ Թուրքիայում բարձրացած հիստերիայից հետո»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր