211652_close_icon
views-count1031 դիտում article-date 14:49 22-04-2015

Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունների ժամանակացույց

Ապրիլի 22-ին` ժամը 21:30-ին, Մայր Տաճարում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ հայ հոգևորականության ու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների հովվապետերի ու պաշտոնական պատվիրակությունների, տեղի կունենա Հսկման արարողություն: (Արարողությանը մասնակցել ցանկացողները կարող են օգտվել Երևանի քաղաքապետարանի կողմից այս նպատակով հատկացված ավտոբուսներից, որոնք «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող Բրազիլիայի հրապարակից ժամը 19:00-ից Մայր Աթոռ Ս. Էջմիածին կսկեն փոխադրել ժողովրդին): Ապրիլի 23-ի առավոտյան` ժամը 10:00-ին, Մայր Տաճարում կմատուցվի Ս. Պատարագ: Նույն օրը` ժամը 17:15-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Ս. Տրդատի բաց խորանին, տեղի կունենա Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: (Արարողությանը մասնակցել ցանկացողների համար նախատեսված ավտոբուսները կշարժվեն Երևանի Բրազիլիայի հրապարակից` ժամը 14:00-ից սկսյալ):

Նմանատիպ նյութեր