211652_close_icon
views-count2060 դիտում article-date 17:16 23-04-2015

Մայր Տաճարում սկսվել է Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ից Բաց խորանում սկսվել է Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը: Ինչպես փոխանցում է [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը, Հայրապետական տնօրինությամբ Հայոց Ցեղասպանության նահատակների Սրբադասման արարողության առիթով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ մասունքերից դուրս են բերվելու հետևյալ 14 սրբությունները՝ Սուրբ Գեղարդը, Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, Կենաց Փայտով խաչ-մասունքարանը, Սկեւռայի մասանց պահարանի կրկնօրինակը, Ս. Ստեփանոս Նախասարկավագի, Ս. Հռիփսիմե կույսի, Ս. Անանիա առաքյալի, Ս. Սահակ Պարթեւ Հայրապետի, Ս. Սարգիս Զորավարի, Ս. Գեւորգ Զորավարի մասունքները, Զեյթունի Ավետարանը։

Նմանատիպ նյութեր