439 դիտում
14:33 22-04-2015
Գալուստ Սահակյանը հանդիպել է Լիբանանի խորհրդարանի պատվիրակության հետ
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ընթացքում ապրիլի 22-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան այցելած Լիբանանի խորհրդարանի պատվիրակությանը: Պատվիրակության կազմում է նաեւ Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սերժ Թուրսարկիսյանը:
Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին, երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին Լիբանանի խորհրդարանի պատվիրակության մասնակցության համար: Կողմերը քննարկել են Ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանն ու Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը վերաբերող հարցեր: Իր խոսքում ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես նշել է, որ ցեղասպանությունների եւ մյուս ոճրագործությունների կանխարգելման հիմնական միջոցը դրանց ճանաչումն ու դատապարտումն է: Նա նշել է նաեւ, որ այս օրերին Հայաստանն ու Հայոց ցեղասպանությունն ավելի ճանաչելի դարձան աշխարհի համար. դրա վառ վկայությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված միջազգային արձագանքներն են:
Գալուստ Սահակյանը, խոսելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ժխտման մասին, նշել է, որ Հայաստանի պայքարն այնքան կտեւի, որքան անհրաժեշտ կլինի հատուցման հասնելու համար:
Նմանատիպ նյութեր
1362 դիտում
13:53 22-10-2015
Գալուստ Սահակյանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի ղեկավարի հետ
727 դիտում
16:31 05-11-2014
Գալուստ Սահակյանը Երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
2053 դիտում
18:29 04-10-2024
Ֆասթ Բանկը՝ DigiTec 2024-ի ֆինտեք հովանավոր
3481 դիտում
11:55 01-10-2024
Խաչքարի բացում՝ կապիտան Արայիկ Մաթևոսյանի հիշատակին. aravot.am
3019 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ