211652_close_icon
views-count5182 դիտում article-date 10:09 23-04-2015

Աղստև գետի ափին գտնվող խանութների և սննդի օբյեկտների տերերը աղբը նետում են գետը. Ժողովուրդ

««Ժողովուրդ»-ը Տավուշի մարզկենտրոն Իջևանի բնակիչներից ահազանգ է ստացել, ըստ որի՝ քաղաքի կենտրոնում Աղստև գետի ափին գտնվող խանութների և սննդի օբյեկտների տերերը աղբը նետում են գետը: Նշված օբյեկտները հիմնականում կառուցված են գետի ափին կամ, այսպես կոչված, «կախված» են գետի վրա, և աղբը Աղստև գետը լցնելը, երբեմն նաև թաքուն՝ ավելորդ աչքից հեռու, մեծ դժվարություն չի ներկայացնում: Ըստ բնակիչների՝ արդյունքում գետի հունով մեկ, ինչպես նաև՝ ողջ քաղաքում, հակասանիտարական վիճակ է ստեղծվել: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց խնդրի հետ կապված Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանից մեկնաբանություն ստանալ՝ պարզելու համար, թե ինչու քաղաքապետարանը միջոցներ չի ձեռնարկում, որպեսզի Աղստևի ափին գործող օբյեկտներն իրենց աղբը չլցնեն գետը: Վարդան Ղալումյանն ի պատասխան՝ ասաց, թե այս օրերին գետը վարարել է և ափերից դուրս եկել, ու անհասկանալի է, թե ինչու են բնակիչները նման բողոք ներկայացնում: Ըստ նրա՝ գետը հունից դուրս գալով՝ մի քանի խանութներ նույնիսկ ջրով ողողել է: Այլ կերպ ասած, բնությունն արդեն ինքը խնդիրը հոգացել է և աղբը քշել-տարել է: Քաղաքապետը վստահեցրեց նաև, որ խնդիրը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր