211652_close_icon
views-count966 դիտում article-date 14:15 23-04-2015

Վարչապետն ընդունել է ֆրանսիական SAUR ընկերության գործադիր նախագահին

ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության պայմանագրային կառավարիչ ֆրանսիական SAUR` ջրային ռեսուրսների կառավարման և շահագործման ընկերության գործադիր նախագահ Ժերոմ Լը Կոնտին: Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել ջրամատակարարման ոլորտում ծավալված երկկողմ համագործակցությունը և կարևորել դրա շարունակական զարգացումը: Իր հերթին Ժերոմ Լը Կոնտը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության հետ փոխգործակցությունը և նշել, որ SAUR ընկերությունը պատրաստակամ է ակտիվացնել և խորացնել գործունեությունը մեր երկրում: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ջրամատակարարման բնագավառում հետագա համագործակցության ընդլայնմանը և նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր