211652_close_icon
views-count1622 դիտում article-date 14:04 24-04-2015

Պետք է քաջ լինենք և ազնիվ՝ չարիքն իր անունով կոչելու համար. Գարի Կասպարով

«Այսօր հիշատակվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ինչպես բոլոր չարիքները, այս մեկին էլ շատ դժվար առերեսվելը: Այն մեծանում է, երբ մենք ամաչում ենք դրանից և հրաժարվում այն ճանաչել: Սա մենք պատմությունից գիտենք: Այնպես որ պետք է լինենք ազնիվ և բավականին քաջ, որպեսզի կարողանանք կոչել չարիքն իր անունով, հատկապես այս մեկը՝ 20-րդ դարի ցեղասպանությունների մայրը: 2002 թվականին ես հոդված էի գրել The Wall Street Journal-ում, որում կոչ էի արել Թուրքիային անդամակցել Եվրոպական միությանը, եթե հնարավոր լիներ լուծել որոշ հարցեր: Նրանցից առաջինը 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումն էր և ամբողջական հետաքննությունը: Շատ մեծ հիասթափություն էր, որ այն երբեք ռեղի չունեցավ: Մինչև հիմա հույս ունեմ, որ դա տեղի կունենա: Ինչպե՞ս կարող ենք մենք պայքարել աշխարհում այդքան շատ չարիքների դեմ, եթե քաջություն չունենք առճակատվելու չարիքի հետ, որոնց ուրվականները 100 տարեկան են արդեն»,-ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/GKKasparov?fref=ts&rf=109738952389356]էջում [/url]գրառել է Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ՌԴ ընդդիմադիր քաղաքական գործիչ, մեր հայրենակից Գարի Կասպարովը:

Նմանատիպ նյութեր