3671 դիտում
16:03 24-04-2015
Արցախի նախագահը Ստեփանակերտում մասնակցել է Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգակատուն-հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը. լուսանկարներ
Ապրիլի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր եւ մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված զանգակատուն-հուշակոթողի բացման հանդիսավոր արարողությանը:
Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ այսօր ամբողջ աշխարհի հայության եւ առաջադեմ մարդկության ուշադրությունը սեւեռված է հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական ու սեւ էջի՝ Հայոց ցեղասպանության վրա, հավելելով, որ յուրաքանչյուր հայ, երկրագնդի որ ծայրում էլ լինի, իր պարտքն է համարում հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
Նախագահի բնութագրմամբ` թշնամին չէր պատրաստվում բավարարվել միայն Արեւմտյան Հայաստանի ոչնչացմամբ եւ նպատակ ուներ ավարտին հասցնել հայասպանության քաղաքականությունը՝ նույն ճակատագրին արժանացնելով նաեւ Արեւելյան Հայաստանը:
Բակո Սահակյանի խոսքով` ոճրագործությունների չճանաչումը, պատասխանատվությունից խուսափումը եւ անտարբերության ցուցաբերումը ծնում են նոր աղետներ: Եվ այն, որ միջազգային հանրությունն անմիջապես չճանաչեց ու չդատապարտեց Մեծ եղեռնը, նաեւ բերեց նրան, որ երկրագնդի տարբեր տարածաշրջաններում իրականացվեցին նոր ցեղասպանություններ:
<<Թուրքիայի օրինակով ոգեւորված եւ անպատիժ մնալու հեռանկարով գոտեպնդված Ադրբեջանը նույնպես ցեղասպանություն իրականացրեց հայ ժողովրդի նկատմամբ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում եւ Արցախի տարբեր բնակավայրերում: Սակայն հրեշավոր այս ծրագիրը թշնամին չկարողացավ լրիվությամբ իրագործել: Համայն հայությունը համախմբվեց, վերականգնվեց մեր անկախ պետականությունը, կազմավորվեց ազգային բանակը: Արցախյան շարժումը, մեր ազգային-ազատագրական պայքարը եւ փառավոր հաղթանակները դարձան յուրատեսակ մի դատ ցեղասպան պետության, նրա անմարդկային քաղաքականության հանդեպ>>,- ընդգծել է Նախագահ Սահակյանը:
Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այս հուշակոթողը կդառնա ուխտավայր, որտեղ այցելելիս յուրաքանչյուր ոք կունենա խոր ու նվիրական զգացումներ, կվերապրի մեր ժողովրդի ցավը եւ միաժամանակ կլցվի հույսով ու հավատով: Բակո Սահակյանը նշել է, որ վաղ թե ուշ հայոց ցեղասպանությունը կճանաչվի ու կդատապարտվի միջազգային հանրության կողմից, քանի որ նման հանցագործությունը չի կարող ընդմիշտ անպատիժ մնալ:
<<Վերջնական հաղթանակին հասնելու, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, հայ ժողովրդի հուսալի ապագան ապահովելու ամենակարեւոր երաշխիքները հայոց անկախ պետականությունն է, մեր հզոր ու մարտունակ բանակը, Հայաստան-Արցախ-Սփյուռք անսասան եռամիասնությունը եւ սեփական ուժերին ապավինումը>>,- իր ելույթում շեշտել է Արցախի Հանրապետության Նախագահը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2749 դիտում
18:02 04-07-2016
Սեյրան Օհանյանը մասնակցել է փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի հուշակոթողի բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2145 դիտում
23:35 30-08-2016
Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտում նոր մարզադահլիճի բացման հանդիսավոր արարողությանը
Այս բաժնից
904 դիտում
20:07 21-12-2024
Ռուսաստանում կանգնեցրել են Ստալինի արձանը
742 դիտում
19:37 21-12-2024
Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին