211652_close_icon
views-count1364 դիտում article-date 17:25 24-04-2015

Ֆրանկոֆոնիայի‬ միջազգային կազմակերպությունը տարածել է հաղորդագրություն

«Ապրիլի 24-ին ‪Ֆրանկոֆոնիայի‬ միջազգային կազմակերպությունը տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև. Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Նորին Գերազանցություն տիկին Միկայել Ժանը միանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանի մայրաքաղաք Երևանում և աշխարհի այլ վայրերում: «Հիշողության պարտականությունը խիստ անհրաժեշտ է՝ ապագան կառուցել շարունակելու համար և հատկապես, քանի որ ներկայիս սերունդն այսօր այս վերքերով է ապրում», - ընդգծել է գլխավոր քարտուղարը: «Ես կիսում եմ ավելի քան մեկ և կես միլիոն մարդու կյանք խլած այս ողբեգության զոհերի երեխաների, թոռների և հետնորդների վիշտը», - ավելացրել է գլխավոր քարտուղարը: «Խիզախության և դիմակայության այս օրինակը պետք է մեզ համար ներշնչանք դառնա, քանի որ ինչպես ապագա սերունդները, այնպես էլ մենք ինքներս շատ ավելին կկորցնենք, եթե հարկադրված տեղի տանք այն մարտահրավերների չափերին, բազմազանությանը և բարդությանը, որոնց այսօր առերեսվում է աշխարհը»,- հայտարարել է նա: Գլխավոր քարտուղարը Հայաստան կժամանի աշնանը՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 31-րդ նիստին, որը տեղի կունենա Երևանում ս.թ. հոկտեմբերի 30-ին և 31-ին: Նշենք, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ է 2012թ.-ից ի վեր»:

Նմանատիպ նյութեր