1207 դիտում
20:14 08-10-2015
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը վերապատրաստում է հայ ուսուցիչներին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ֆրանսերեն լեզվի տարածման գրասենյակի տնօրեն Իմմա Տոռի գլխավորած պատվիրակությանը: Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել համագործակցությունը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ:
"Մենք շահագրգիռ ենք, որ ֆրանսերենը` որպես քաղաքակրթական լեզու, Հայաստանի կրթության ոլորտում իր դիրքերը պահպանի և զարգացնի: Այս համատեքստում անհրաժեշտ է ՀՀ դպրոցներում բարելավել ֆրանսերենի դասավանդման որակը և իրականացնել ուսուցիչների շարունակական վերապատրաստում: Այս հարցում մենք ապավինում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությանը",-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ Հայաստանի դպրոցներում թույլատրվել է 3-րդ օտար լեզվի ներմուծումը և ներկայումս անհրաժեշտություն է առաջացել մշակել միասնական կրթական ծրագիր:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ֆրանսերեն լեզվի տարածման գրասենյակի տնօրեն Իմմա Տոռն իր գոհունակությունն է հայտնել, որ հաջորդ շաբաթ առաջին անգամ Հայաստանում անցկացվելու է Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների նախարարական 31-րդ համաժողովը:
Տիկին Տոռը տեղեկացրել է նաև, որ համաժողովին համընթաց Հայաստանում կկազմակերպվի ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստում` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից: Սրան զուգահեռ` ֆրանկոֆոն երկրներում վերապատրաստված հայ ուսուցիչները կփոխանցեն իրենց փորձը գործընկերներին: Գրասենյակի տնօրենն անդրադարձել է նաև լեզվական պակտի թարմացման խնդրին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների, Ֆրանսիական լիցեի և Ֆրանսիական համալսարանի հեռանկարների վերաբերյալ այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
1396 դիտում
15:15 19-07-2014
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայոց լեզվի վերապատրաստում անցած սփյուռքահայ ուսուցիչներին
1775 դիտում
10:37 26-04-2019
Արդեն տևական ժամանակ է՝ ԿԳՆ-ն ուսուցիչներին չի վերապատրաստում․ «Իրատես»
1361 դիտում
17:25 24-04-2015
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը տարածել է հաղորդագրություն
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»