211652_close_icon
views-count9104 դիտում article-date 11:33 25-04-2015

Ֆրանսուա Օլանդը Ալիևի հետ հանդիպումից անմիջապես հետո մեկնել է Ֆրանսիա

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևն այսօր առավոտյան քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ընդգծվել են այդ հարաբերություններում նկատվող զարգացումները:: Ադրբեջանական Trend-ի փոխանցմամբ՝ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, կատարվել կարծիքների փոխանակում: Հանդիպումից անմիջապես հետո Օլանդը մեկնել է Ֆրանսիա: Հիծեցնենք, որ Ֆրանսիայի նախագահը Բաքու էր մեկնել Երևանից, որտեղ երեկ հարգանքի տուրք էր մատուցել Ծիծեռնակաբերդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այցելելՑեղասպանության թանգարան և գրառում կատարել Պատվավոր հյուրերի մատյանում:

Նմանատիպ նյութեր