211652_close_icon
views-count30570 դիտում article-date 21:56 04-10-2018

Ավիավթարում զոհված գեներալ Սահակ Կարապետյանը Ռոստովում եկեղեցի էր կառուցել՝ ավտովթարում մահացած որդու հիշատակին

Ռուսաստանի Գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը, որը զոհվել է նախօրեին Կոստրոմայի մարզում AS 350 B3 ուղղաթիռի ավիավթարի հետևանքով, 2001 թվականին ավտովթարի հետևանքով կորցրել էր որդուն: Ինչպես հայտնում է «Մոկովսկի կոմսոմոլեցը», որդու՝ Արթուրի հիշատակին նվիրված, հայրը Ռոստովում կառուցել էր Սուրբ Հարություն հայկական եկեղեցին: «Ողջ ընտանիքը ծանր էր տանում Արթուրի կորուստը: Նրա հիշատակին հայրը՝ Սահակ Կարապետյանը, և պապը՝ Վլադիմիր Ղազարյանը, որոշել էին եկեղեցի կառուցել: Նրանք ցանկանում էին, որ երիտասարդությունը գա եկեղեցի, որպեսզի այնտեղ հնարավորինս շատ մկրտություններ և պսակադրություններ տեղի ունենան», - թերթը մեջբերում է եկեղեցու վանահայր Տիգրան Ավագյանին: Հոգևորականը նշել է, որ ավիավթարի օրը բազմաթիվ հայեր էին եկել եկեղեցի՝ հարգելու Շառլ Ազնավուրի հիշատակը: Նրանց շարքում է եղել նաև Կարապետյանի աները՝ Վլադիմիր Ղազարյանը, որը դեռ չգիտեր փեսայի մահվան մասին: Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սահակ Կարապետյանը ղեկավարում էր Սկրիպալների թունավորման գործի հետաքննությունը: Աղբյուրը՝ [url=https://www.tert.am/am/news/2018/10/04/sahak-karapetyan/2810730]Tert.am[/url]

Նմանատիպ նյութեր