211652_close_icon
views-count1434 դիտում article-date 16:52 25-04-2015

Արևմուտքը չի շտապում զինել Ուկրաինային, իսկ մենք սպասելու ժամանակ չունենք. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխեիլ Սաակաշվիլին դժգոհություն է հայտնել, որ Արևմուտքը չի շտապում զենք մատակարարել Ուկրաինային: Ինչպես հաղորդում է Unian.net-ը, Սաակաշվիլին պնդում է, որ Ուկրաինայի արևելքում հակառակորդը պատրաստվում է հերթական գրոհին: «Այդ ֆոնին Արևմուտքի պետությունների մոտ առկա է որոշակի կոնսենսուս՝ Ուկրաինային զենք մատակարարելու շուրջ, սակայն որոշումները շատ դանդաղ են ընդունվում, իսկ մենք սպասելու ժամանակ չունենք»,-ասել է նա Hromadske.tv-ին տված հարցազրույցում:

Նմանատիպ նյութեր