211652_close_icon
views-count1063 դիտում article-date 22:48 15-09-2023

Այլևս ժամանակ չունենք սպասելու, դերասանություն անելու, արդարացումներ փնտրելու. Տիգրան Ավինյան․ tert.am

Tert.am-ը գրում է․ «Արդեն մեկ տարի է՝ Երևանում բակ և փողոց չի մնացել, որ մենք այցելած չլինենք և չխոոսենք մեր խնդիրների մասին: Այս մասին հանրահավաքին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով՝ իրեց կարգախոսը՝ «Ասենք, կանենք»-ը արհեստական չէ և չի ծնվել գրասենյակում, այլ ծնվել է տարվա աշատանքի արդյունքում:

Իշխանության քաղաքապետի թեկնածուն հայտարարեց, որ մենք այլևս ժամանակ չունենք սպասելու, դերասանություն անելու, արդարացումներ փնտրելու, մեղադրելու։

«Մենք ունենք ժամանակ միայն քրտնաջան աշխատելու, վերականգնելու Երևանի բոլոր ենթակառուցվածքները: Այս ընտրությունները քաղաքական են, որովհետև եթե տասնամյակներով կառուցեինք մեր մանկապարտեզները, բակերը, շենացնեինք մեր դպրոցները, բարձրացնեինք մեր համալսարանների որակը, կհզորանային մեր տնտեսությունն ու մեր բանակը, և գուցե շատ բաներ այլ կերպ լինեին»,- նշեց նա:

Ավինյանի խոսքով՝ Երևանին պետք է քաղաքապետ, որն իր թիմի հետ մայրաքաղաքում տասնամյակներում կուտակված խնդիրները շատ արագ կլուծի:

Թեկնածուն խոստացավ, որ գալիք 5 տարում վերանորոգելու են բոլոր մանկապարտեզները, բոլոր պոլիկլինիկաներն ու մարզադպրոցները»։

Նմանատիպ նյութեր