4392 դիտում
10:25 27-04-2015
Իսրայելի հայ համայնքին վրդովեցրել է Հայոց ցեղասպանության մասին Իսրայելի նախագահի հայտարարությունը
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը երեկ իր նստավայրում ընդունել է Իսրայելի հայ համայնքի մի շարք ներկայսցուցիչների, ովքեր նախատել են Ռիվլինին՝ հրեական պետության կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու և այն իր անունով չընդունելու համար, հաղորդում է Ria Novosti-ն:
Իսրայելի նախագահն իր ուղերձում նշել էր «հայերի զանգվածային սպանություն», «հայկական ողբերգություն» տերմինները, սակայն ոչ «ցեղասպանություն» եզրը և ասել, թե Իսրայելի իշխանությունները չեն ձգտում կոնկրետ երկրի վրա բարդել «տեղի ունեցածի մեղքը»:
Ռիվլինի հայտարարության մեջ ասված է. «Մեր բարոյական պարտականությունն է նշել այն փաստերը, որքան էլ դրանք ցավալի լինեն: Մենք չպետք է դրանք արհամարհենք: Հայ ժողովուրդը առաջին զանգվածային սպանության զոհն է դարձել: Մենք չենք ձգտում կոնկրետ պետության վրա բարդել մեղքը, սակայն մեր համերաշխությունն ենք հայտնում սպանդի զոհերին»:
Համայնքի ներկայացուցիչներից մեկը՝ Երուսաղեմի հայոց պատրիարքության ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանը, իր հիասթափությունն է հայտնել՝ ասելով, որ Իսրայելը հայոց ցեղասպանությունը իր անունով չի կոչում:
Նմանատիպ նյութեր
2436 դիտում
21:33 16-07-2015
Նաիրիտցիներին վրդովեցրել է Զախարյանի հայտարարությունը. տեսանյութ. լուսանկարներ. aravot.am
6841 դիտում
10:19 15-07-2018
Շոտլանդացիներին վրդովեցրել է ԱՄՆ նախագահի այցի անվտանգության ապահովմանն ուղղված մի քանի միլիոն դոլարի ծախսը
Այս բաժնից
757 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին
652 դիտում
10:31 21-12-2024
Գևորգ Պապոյանը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
703 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան