211652_close_icon
views-count920 դիտում article-date 13:33 27-04-2015

Ջավադ Զարիֆը հիշեցրել է պատժամիջոցների վերացման հետ կապված Լոզանում ձեռք բերված համաձայնությունները

Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը Նյու Յորքում, ուր նա ժամանել էր միջուկային զենքի չտարածման մասին Համաձայնագրի վերաբերյալ վեհաժողովին մասնակցելու, հայտարարել է, որ Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները պետք է հանվեն իրանյան միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքի ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Զարիֆը նշել է, որ իրենք ամենանախնական շրջանում դեռ հայտարարել են, որ պատժամիջոցների վերացումը չպետք է լինի իրենց կողմից համաձայնությունը կատարելու հետևանք: Դիվանագետը միաժամանակ հիշեցրել է, որ ըստ ապրիլի 2-ին Լոզանում ձեռք բերված համաձայնությունների` պատժամիջոցները պետք է վերացվեն իրանյան միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքի ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ:

Նմանատիպ նյութեր