211652_close_icon

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան

views-count2241 դիտում article-date 15:43 24-05-2021
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Այս մասին ճեպազրույցում տեղեկացրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

Ինչպես տեղեկացնում է IRNA-ն, Զարիֆի այցը կսկսվի վաղը՝ մայիսի 25-ին։

«Վաղը արտաքին գործերի նախարարը կմեկնի Ադրբեջան եւ Հայաստան»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր