Քրեակատարողական հիմնարկներում ախտահանման աշխատանքներ են իրականացվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանի կարգադրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ապրիլի 9-ից իրականացվել են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աննախադեպ աշխատանքներ:
«Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲ ընկերության մասնագետները, սահմանված չափորոշիչներին համապատասխան, իրականացրել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների խոհանոցների, բուժմասերի ախտահանման (դեզինֆեկցիոն) աշխատանքներ:
Վերջին ախտահանումներն իրականացնելով ՀՀ ԱՆ «Վանաձոր» և «Գորիս» քրեակատարողկան հիմնարկներում, «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲ ընկերության աշխատակիցներն ավարտեցին սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային աշխատանքները բոլոր քրեակատարողական հիմնարկներում:
[b]ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
[/b]