211652_close_icon
views-count1450 դիտում article-date 10:19 29-04-2015

Երբ մարդն ինքն իրեն սիրելու պատճառներ չի գտնում, նա ձգտում է, որ իրեն «սեր բացատրվեն» իրենից կախում ունեցողները. Առավոտ

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված. ««Թող մտածեն և՛ աշխարհականները, և՛ ճգնավորները, որ դա ես եմ արել: Թող նրանք ինձնից կախված լինեն ՝ իրենց բոլոր գործերում»՝ այդպիսին է հիմարի մտադրությունը»: Դա գրված է վաղ բուդդիզմի [մ.թ.ա. 7-6-րդ դարեր] ժողովածուի մեջ: Ինչպես տեսնում եք, 27 դար շարունակ մարդկային հիմարության էությունը նույնն է մնում՝ որքան շատ մարդ ինձնից կախում ունենա, այնքան ես հզոր եմ ու, հետևաբար, երջանիկ: Ավազի մեջ խաղացող մսուրի երեխաներից մինչև խորհրդարաններ, ընտանեկան հարաբերություններից մինչև հիմնարկների աշխատակազմեր՝ ամենուր հիմար մարդիկ իրենց ողջ էներգիան ծախսում են նրա վրա, որ դիմացինը լինի նրանցից կախված, իսկ նրանք իբր այդպիսով դառնում են անկախ: Բայց տիրոջ և ծառայի դեպքում երկուսն էլ կախում ունեն իրենց անբնական, մակերեսային «դերաբաշխումից»: Մարդիկ տանջվում են, կոտորվում են իշխելու, իրար վրա «վերխ վերցնելու» տենչից՝ վատնելով թանկարժեք ժամանակը անիմաստ պայքարի վրա՝ կյանքը վայելելու փոխարեն: Երբ մարդն ինքն իրեն սիրելու պատճառներ չի գտնում, նա ձգտում է, որ իրեն «սեր բացատրվեն» իրենից կախում ունեցողները: Սա է, իճ կարծիքով, իշխանության համար պայքարի իմաստը: Ոչ թե փողը՝ դա ածանցյալ է, այսպես ասած՝ դեսերտ»,–գրում է թերթի խմբագիրը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր