211652_close_icon
views-count1262 դիտում article-date 11:11 30-04-2015

Հուսով ենք՝ հայ մարզիկների մասնակցությունը Բաքվի եվրոխաղերին կօգնի վստահություն կառուցել ԼՂ հարցի խաղաղության համար. Ջեյմս Ուորլիք

Հույս ունենք, որ Բաքվում կայանալիք եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցությունը կօգնի ինքնավստահություն և վստահություն ստեղծել Լեռնային Ղարաբաղի խաղաղության հարցում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ավելի վաղ Ջ. Ուորլիքը Twitter-ում դրական էր գնահատել Փարիզում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ՄԽ-ի հանդիպումը. «Արդյունավետ և դրական հանդիպում Փարիզում՝ արտգործնախարար Նալբանդյանի հետ: Հայաստանը բաց է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հնարավորությունների համար»,- գրել էր նա: [img]/ups/images/0581096001430375524305077.jpg[/img]

Նմանատիպ նյութեր