211652_close_icon
views-count1757 դիտում article-date 13:18 30-04-2015

Սաակաշվիլին պատմել է, թե ինչու է հրաժարվել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնից

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխեիլ Սաակաշվիլին ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչու չի ընդունել Ուկրաինայի փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը: Նրա խոսքով՝ ինքը մտադիր է վերադառնալ Վրաստան, քանի որ իր ապագան հայրենիքում է տեսնում: «Ես անպայման վերադառնալու եմ Վրաստան, որպեսզի օգնեմ իմ ժողովրդին: Իմ կարիերան պատկանում է իմ ժողովրդին»,-ասել է նա: Նա հրաժարվել է մեկնաբանել իրեն ձերբակալելու և արտահանձնելու մասին Ադրբեջանին ուղղված Վրաստանի իշխանությունների կոչը, սակայն պաշտոնական Բաքուն չէր արձագանքել այդ կոչին:

Նմանատիպ նյութեր