211652_close_icon
views-count13757 դիտում article-date 16:23 30-04-2015

Մեծ թվով արմավիրցիներ նշում էին. «Թողեք քաղաքապետարանը այս բարի գործը ավարտին հասցնի: Մեր հերոսների հաշվին մի ինքնահաստատվեք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս Արմավիրի քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստի ժամանակ ավագանու անդամները հավանություն են տվել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի առաջարկությանը, որպեսզի ապամոնտաժվեն Երեւան-Արմավիր ավտոճանապարհի Արմավիր քաղաք մտնող մայրուղում տեղադրված Արցախյան հերոսամարտում զոհվածների եւ անհայտ կորածների նկարներով ցուցանակները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ցուցանակները տեղադրվել են առանց Արմավիրի քաղաքապետարանի հետ համաձայնեցնելու: Արմավիրի քաղաքապետ Ռ. Խլղաթյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում ասաց, որ հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհին մեկ գիշերվա ընթացքում «վայ» հասարակական կազմակերպությունների միջոցով տեղադրվել են այդ նկարները. «ՀԿ-ների անդամները ոչ մեկի հետ չեն խորհրդակցել այդ հարցում, բայց քաղաքացիները բողոքում են, որ անձրեւային եղանակին մեքենաների երթեւեկության հետեւանքով ցեխը կշպրտվի նկարների վրա եւ կփչացնի դրանք: Բացի այդ, ավտովթարների դեպքում ցուցանակները եւս կվնասվեն: Չկա մեկը կամ մի կառույց, որը կհետեւի նկարներին կամ կբարեկարգի դրանք: Այնպես որ, անպայման ապամոնտաժելու ենք, որպեսզի խնդիրը կարգավորվի: Դա հարիր չէ մեր քաղաքին: Արմավիրցին հարգում է իր հերոսներին եւ ունի համապատասխան հուշարձան, նրանց անունով փողոցներ եւ դպրոցներ»: Արմավիրցիներն էլ իմանալով, որ քաղաքապետարանը նման առաջարկով է հանդես գալիս, ասում էին, որ դա միակ ճիշտ եւ խոհեմ քայլն է: Քաղաքապետը նշեց, որ իր իսկ առաջարկով ցուցանակները կտեղափոխվեն եւ կտեղադրվեն Արմավիր քաղաքում գտնվող Արցախյան հերոսամարտում զոհված եւ անհայտ կորած ազատամարտիկներին նվիրված հուշակոթողի հարեւանությամբ: Այդտեղ այս տարի բարեկարգման աշխատանքներ են նախատեսվում: «Հարգանքի տուրքը պետք է լինի այնպես, որ մարդիկ զոհվածների ծննդյան օրերին կարողանան գալ եւ ծաղիկներ խոնարհել: Մենք գտնում ենք, որ ճիշտը դա է»,-ասաց Ռ. Խլղաթյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Արմավիրի քաղաքապետարանի ուժերով նաեւ կապիտալ վերանորոգվում են Արմավիր քաղաքում գտնվող հերոսների գերեզմանները, որտեղից, ըստ արմավիրցիների, վերջին օրերին 5-6 «ԿԱՄԱԶ» աղբ է տեղափոխվել. «Տեղադրվելու են արգելապատնեշներ, նստարաններ, ստեղծվելու են գազոններ, ապահովվելու է արտաքին լուսավորությունը, լուծվելու է ոռոգման ջրի խնդիրը»,-տեղում աշխատանքները ղեկավարելով` հայտնեց քաղաքապետը: Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի: Մանրամասները` տեսանյութում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր