9420 դիտում
22:29 04-09-2015
Բարի լինելը թողեք մեր հայեցողությանը. Ռուզաննա Խաչատրյանն` ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի նախապատրաստական դատական նիստը շարունակվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. News-book.am
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի և «Հրապարակ» օրաթերթի միջև նախապատրաստական դատական նիստը:
Անկախ այն հանգամանքից, որ բացակայում էր պատասխանող կողմը՝ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, կողմերը չառարկեցին նիստը շարունակել՝ նրա լիազորված ներկայացուցչի՝ լրագրող Սյուզաննա Սիմոնյանի ներկայությամբ:
Ներկայացնելով հայցվոր կողմի փաստերը՝ Ռուզաննա Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը նշեց. «էական նշանակություն ունեցող փաստն այն է, որ այդ հոդվածը Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյալ է: Հաջորդը փաստն այն է, որ հրապարակային հոդված է, որը պարունակում է զրպարտություն, արատովորում է Ռուզաննա Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը: Կարծում եմ` հայցը կդառնա հիմնավոր և բավարարման ենթակա: Վեճի առարկա հանդիսացող մահվան ելքով վթարը և հոդվածի խնդրահարույց մյուս կետերը իրականությանը չեն համապատասխանում, իրականում նման բան գոյություն չունի»,- ասաց փաստաբանը՝ հարցադրում անելով մյուս կողմին, թե արդյո՞ք ընդունում են, որ հոդվածը վերաբերում է Ռուզաննա Խաչատրյանին:
Դատավոր Ռուբեն Վարդազարյանը հարցը ներկայացրեց պատասխանող կողմին:
Հարցին ի պատասխան` «Հրապարակ» օրաթերթի փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց, որ այս փուլում իրենք չեն պատրաստվում պատասխաններ ներկայացնել, քանի որ դեռևս նախապատրաստական դատական նիստի փուլում են՝ պատրաստ են ներկայացնել այն փաստերը, որոնք ապացուցման ենթական են:
«Մնացածը կներկայացնենք դատաքննության ընթացքում»,- ասաց Տիգրան Եգորյանը:
Դատավորի պնդմանը, թե Ձեզ կոնկրետ հարց տրվեց, արդյո՞ք հոդվածը վերաբերում է Ռուզաննա Խաչատրյանին, փաստն ընդունում եք, թե՝ ոչ, Տիգրան Եգորյանը պատասխանեց. «Պետք է կոնկրետացնեք հարցը` արդյո՞ք ամբողջ հոդվածի, թե՞ կոնկրետ կետերի մասին, կամ հստակեցրեք, կամ չենք պատասխանի այդ հարցին»:
Հայցվոր կողմը ներկայացրեց հոդվածի համապատասխան կետերը, որից հետո պատասխանող կողմն ընդունեց փաստը, որ հոդվածը Ռուզաննա Խաչատրյանի մասին է:
Կարեն Մեջլումյանի հաջորդ փաստն այն էր, որ հոդվածի հեղինակը բացառապես «Հրապարակ» օրաթերթն է. «Ինքն է դրա հեղինակը, որևէ հղում չկա այլ լրատվամիջոցի: Հոդվածն իրականությանը չի համապատասխանում»,- նկատեց փաստաբանը:
Թերևս հատկանշական էր դատական նիստի ընթացքում փաստաբան Տիգրան Եգորյանի դիտարկումը, որն առաջացավ այն պահին, երբ դատավորը հարցադրումներ էր անում՝ ասելով ընդունո՞ւմ, թե՞ հերքում են այս կամ այն փաստը:
«Մենք անցնում ենք դատաքննության շրջանում տրվող հարցերի, բայց այսօր ապացուցում պարունակող փաստեր ենք ներկայացնում: Թե դրանք ընդունում կամ հերքում ենք, պետք է ներկայացնենք միայն դատաքննության ընթացքում: Ինչո՞ւ պետք է հիմա անդրադառնանք»,- հարցրեց Եգորյանը:
Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ համակարծիք չէ առարկության հետ:
«Բարի եղեք, պատասխանեք այդ հարցերին և մի փորձեք ուղղորդել դատարանին, թե ում և ինչ հարց պետք է տա»,- ասաց դատավորը՝ իր խոսքն ուղղելով փաստաբանին:
Մանրամասներն` [url=http://news-book.am/?p=65330%2Fbari+linely+toxeq+mer+hayecoxutyany+ruzana+xachatryan+ynddem+hraparak+oraterti+naxapatrastakan+datakan+nisty+sharunakvum+e&l=am]այստեղ[/url]
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
Նմանատիպ նյութեր
1357 դիտում
08:28 20-03-2024
Ասում են՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, ձե՞ռ եք առնում. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»
9476 դիտում
13:00 23-11-2016
Ռուզաննա Խաչատրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Այս բաժնից
931 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
859 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
919 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին