577 դիտում
19:35 30-04-2015
Երևանը և Սանկտ Պետերբուրգը ընդլայնում են համագործակցության հորիզոնները
Երևանը և Սանկտ Պետերբուրգը ընդլայնում են համագործակցության հորիզոնները խորագրով համաժողովի շրջանակում համագործակցության մի շարք ուղղություններով գործակցային կապերն էլ ավելի ակտիվացնելու նպատակով կազմակերպվել են կլոր սեղան-քննարկումներ: «Առևտրատնտեսական համագործակցություն. փոխադարձ ինտեգրում» խորագրով ընթացող քննարկմանը մասնակցել են քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, Երևանի և Սանկտ Պետերբուրգի առևտրաարդյունաբերական պալատների, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական քաղաքականության և նորարարության կոմիտեի նախագահները, միջազգային կազմակերպությունների, տեղական և պետերբուրգյան ավելի քան 50 ձեռնարկությունների ներկայացուցիչներ: Ներկայացվել են Հայաստանի ԵՏՄ անդամակցության շրջանակում երկու քաղաքների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քաղաքային ենթակառուցվածքների, մասնավորապես արտադրական, արդյունաբերության, առևտրային, էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում:
Ներկայացնելով Երևանում կարճաժամկետ և երկարաժամկետ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու այդ ուղղությամբ քաղաքային իշխանության դիրքրոշումը՝ Արմեն Հարությունյանը նշել է, որ երկկողմ գործարար կապերի ամրապնդումն, անշուշտ, կնպաստի գործակցության ընդլայնմանը:
«Ձևավորված բարենպաստ ներդրումային դաշտը մայրաքաղաքում հեռանկարային է: Քաղաքապետարանն իր հերթին և իր լիազորությունների շրջանակում հնարավորին աջակցում է նմանատիպ ծրագրերի իրականացմանը, ինչը կարևոր հանգամանք է ներդրողների ներգրավման համար: Սա քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած սկզբունքն է: Ակնկալում ենք, որ այս հանդիպման ավարտին փոխշահավետ համագործակցության նոր օրինակներ կունենանք»,-նշել է Արմեն Հարությունյանը:
Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական քաղաքականության և նորարարության կոմիտեի նախագահ Մաքսիմ Մեյկսինը նշել է, որ, հաշվի առնելով առկա նախադրյալները, իրենք շահագրգռված են Երևանի հետ փոխգործակցության ակտիվացմամբ:
Որոշ ծրագրերի շուրջ առավել մանրամասն քննարկումներ անցկացնելու և առավել կոնկրետ քայլերի ձեռնարկման նպատակով անցկացվել են առանձին հանդիպումներ:
Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև 2015-2020թթ. համագործակցության ծրագրի շրջանակում Երևանի առևտրաարդյունաբերական պալատի և «Սանկտ Պետերբուրգի միջտարածաշրջանային գործարար-տեղեկատվական կենտրոն» ձեռնարկատիրության զարգացման աջակցության ասոցիացիայի միջև ստորագրվել է փոխգործակցության համաձայնագիր:
Նմանատիպ նյութեր
5430 դիտում
15:50 05-09-2016
Սանկտ Պետերբուրգը կրկին ճանաչվել է Եվրոպայի ամենազբոսաշրջային քաղաք
4929 դիտում
16:59 05-05-2017
Երևանի քաղաքապետարանում բացվել է «Ես նկարում եմ Սանկտ Պետերբուրգը» խորագիրը կրող ցուցահանդեսը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1297 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
859 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար