211652_close_icon
views-count1378 դիտում article-date 10:10 01-05-2015

«Պուտինը չարիք է», «ԱՄՆ-ը չարիք է» արտահայտությունները, իհարկե, մեկնաբանություններ են. Առավոտ

«Փաստը սուրբ է, մեկնաբանությունն՝ ազատ: Սա ոչ միայն լրագրության, այլև ցանկացած գործունեության գլխավոր սկզբունքը պետք է լինի: Այդ սկզբունքը տարածվում է նույնիսկ միջանձնային հարաբերությունների վրա: Օրինակ՝ երբ կինն ամուսնուն ասում է՝ «ա՛խ, դու ինձ դժբախտ դարձրեցիր», դա անշուշտ մեկնաբանություն է, որը կարող է հիմնվել, իսկ կարող է նաև չհիմնվել փաստերի վրա: Եթե ամուսինները փորձեն խորանալ փաստերի մեջ, ապա, շատ հավանական է, երկուսն էլ կունենան փաստերի, ինչպես հիմա ընդունված է ասել, թղթածրար: Այդ «փաթեթի» մանրամասն քննարկումը, որպես կանոն, հաշտեցման չի բերում, սակայն զուտ տեսականորեն մեկնաբանության ոլորտից պիտի որ տանի դեպի փաստերի ոլորտ: «Պուտինը չարիք է», «ԱՄՆ-ը չարիք է» արտահայտությունները, իհարկե, մեկնաբանություններ են: Կան փաստեր, որոնք վկայում են երկու կողմերի չարագործությունների մասին: Սակայն դրանք «չարիքի մարմնավորում» հավակնոտ եզրույթի մեջ ներառելը անձամբ ինձ չափազանցություն, ծայրահեղություն է թվում: Բայց, ինչպես արդեն ասացի, այստեղ ամեն մեկն ազատ է մեկնաբանել: Պարզապես նրանք, ովքեր այդ մակարդակի մեկնաբանություններ են անում, չեն ցանկանում խորանալ իրենց համակրած կողմի չարագործություններն ապացուցող փաստերի մեջ»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր