211652_close_icon
views-count1032 դիտում article-date 21:50 01-05-2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Թենիսի Հայկական սփյուռքի գավաթի» 10-րդ առաջնության հանդիսավոր բացմանը. ֆոտոշարք

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ մայրաքաղաքում անցկացվել է «Թենիսի Հայկական սփյուռքի գավաթի» հոբելյանական՝ 10-րդ առաջնությունը: Միջոցառման հանդիսավոր բացմանը ներկա են գտնվել քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՌԴ թենիսի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Լազարևը և Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանը, ում նախաձեռնությամբ էլ անցկացվում է գավաթի մրցաշարը: Առաջին անգամ Երևանում կազմերպվող առաջնությանը մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի և մի շարք այլ երկրների պրոֆեսիոնալ մարզիկներ, ինչպես նաև սիրողական թենիսով զբաղվողներ: Մեծահասակների խմբում 44 մարզիկ՝ 22 զույգերով և 15 պատանիներ, պայքարելու են հաղթական գավաթի համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված միջոցառումների նախաձեռնումն ու անցկացումը, մասնակիցներին հաջող մրցելույթներ և հաղթանակ է մաղթել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր