5992 դիտում
19:15 08-04-2018
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնության հանդիսավոր փակմանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ապրիլի 7-8-ը Երևանում անցկացված Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին և փակման հանդիսավոր արարողությանը:
Առաջնությանը մասնակցել է 28 երկրի ազգային հավաքականների ավելի քան 700 առաջատար մարզիկ, նաև միջազգային որակավորում ունեցող 50 մրցավար: Երկրորդ անգամ Երևանում անցկացվող միջազգային մրցաշարն այս անգամ աչքի է ընկել իր մասշտաբայնությամբ և մասնակցության բարձր ցուցանիշով:
Մրցելույթները եղել են տարիքային մի քանի խմբերում, այդ թվում՝ երեխաներ, պատանիներ ու մեծահասակներ:
Հաղթողները, որոնց թվում էին նաև Հայաստանը ներկայացնող մարզիկները, պարգևատրվել են մեդալներով և գավաթներով:
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանն, ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ մշտական աջակցության համար և ընդգծել մայրաքաղաքում սպորտի զարգացման ուղղությամբ տարվող քաղաքականության կարևորությունը:
Ի դեպ, կազմակերպիչների հավաստմամբ, Երևանում Կիոկուշին կարատեի Եվրոպայի այս առաջնության անցկացումը նվիրվել է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից