211652_close_icon
views-count1174 դիտում article-date 10:24 02-05-2015

Ամերիկացիների մեծ մասը չի հավատում Հիլարի Քլինթոնին. հարցում

Ամերիկացիների մեծ մասն անվստահությամբ է վերաբերվում ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Այդ են վկայում GFK կազմակերպության կողմից արված հարցումների արդյունքները, հաղորդում է Associated Press-ը: Հարցվածների 61 տոկոսի կարծիքով՝ «ազնիվ» կամ «գրեթե ազնիվ» բնորոշումները չեն նկարագրում Հ. Քլինթոնին, ով պատրաստվում է մրցապայքարի մեջ մտնել 2016 թվականին ԱՄՆ-ում անցկացվելիք նախագահական ընտրություններում: 37 տոկոսի կարծիքով՝ նա ազնիվ է կամ գրեթե ազնիվ, 44 տոկոսը գտնում է, որ Քլինթոնի թեկնածության առաջադրումը ոգևորում է իրենց և հույս տալիս, իսկ 53 տոկոսը հակառակ կարծիքին են: Ընդհանուր առմամբ՝ Հիլարի Քլինթոնի թեկնածությանը դրական է վերաբերվում հարցվածների 46 տոկոսը, բացասական՝ 41 տոկոսը:

Նմանատիպ նյութեր