211652_close_icon
views-count765 դիտում article-date 19:10 04-05-2015

Ջոն Քերրին Երկրորդ աշխարհամարտի ավարտին նվիրված տոնակատությունները կդիմավորի Փարիզում

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այս շաբաթվա ընթացքում կայցելի Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի մայրաքաղաքներ՝ մերձավորարևելյան խնդիրները քննարկելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, այդ մասին հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը: Մայիսի 6-7-ը ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը այցով կգտնվի Էռ-Ռիադում, որտեղ կհանդիպի բարձրաստիճան սաուդյան առաջնորդների հետ՝ տարածաշրջային անվտանգության հարցերը քննարկելու համար: Այդտեղից Քերրին այցով կուղևորվի Փարիզ: Այնտեղ նա կհանդիպի Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության Խորհրդի նախարարների հետ: Կողմերը կքննարկեն անվտանգության և տարածաշրջային այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր