211652_close_icon
views-count988 դիտում article-date 22:37 02-05-2015

Գերմանացիները պատասխանատու են Երկրորդ աշխարհամարտի հրահրման համար. Շտայնմայեր

Ինչպես տեղեկացնում է «gazeta ru»-ն՝ հղում անելով «Deutsche Welle»-ին, Գերմանիայի ԱԳն ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը բացատրել է Ռուսաստան պլանավորված իր այցը՝ Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակը հարգելու անհրաժեշտությամբ: «Գերմանացիներն իրենց վրա կրում են մեղք և պատասխանատվություն ոչ միայն այն բանի համար, որ Գերմանիայից դուրս եկավ նացիոնալ-սոցիալիստական ռասայական խելահեղությունը, այլև՝ այն բանի համար, որ վերջին հաշվով հրահրվեց Երկրորդ աշխարհամարտը», - հայտարարել է նա: Շտայնմայերը բացատրել է, որ հենց’ այդ պատճառով էլ ինքը մտադիր է մայիսի 7-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ ծաղկեպսակ դնել գերմանացի և ռուսաստանցի զինվորականների գերեզմանոցներին:

Նմանատիպ նյութեր