211652_close_icon
views-count1000 դիտում article-date 19:29 04-05-2015

Թուրքիային չզայրացնելու նպատակով՝ ԱՄՆ-ն խուսափում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից. Salon պարբերական

Salon պարբերականը հրապարակել է Դրամատուրգ, արձակագիր և դերասան Էրիկ Պողոսյանը հոդվածը, որում հեղնակը համեմատում է Հայոց ցեղասպանությունը հերքողներին կլիմայական փոփոխությունները հերքողների հետ ու հարցադրում՝ ինչպե՞ս են Հայոց ցեղասպանությունը հերքողները մնում անպատիժ: Հոդվածը՝ մասնակի կրճատումներով, ներկայացնում ենք ստորև. «Սխալ կլիներ մտածել, թե Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային ոչնչացումները կազմակերպած օսմանյան ղեկավարները պարզապես արյունարբու բարբարոսներ էին: Նրանցից շատերը չափազանց բռնի կերպարներ էին, որոնք այդքան բնորոշ էին Փոքր Ասիայի արևելյան շրջաններին: Սակայն Օսմանյան կայսրության ղեկավարները` «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամներ Թալեաթ և Էնվեր փաշաները, դոկտոր Բեհաեդդին Շաքիրը և Զիյա Գյոքալփը, կրթված եվրոպացիներ էին: Նրանք աշխարհին նայում էին եվրոպական աչքերով և լավ էին հասկանում եվրոպական օրենքները: Հայ ժողովրդի բնաջնջումն իր հայրենիքից զանգվածային և սարսափեցնող արյունահեղություն էր, սակայն այդ ամենը քաղաքակրթության լուծարման արդյունք չէր: Հակառակը, այն կազմակերպված, ծրագրավորված հանցավոր արարք էր, որը հետապնդվում էր խորամանկ ու սառնասիրտ քաղաքական առաջնորդներով: Այս ցեղասպանությունը, որը հետագայում այսպես սահմանեց հրեա իրավաբան Ռաֆայել Լեմկինը, անամոթ փորձ էր ամբողջապես վերակառուցելու և «թրքացնելու» այն, ինչ մնացել էր Օսմանյան կայսրությունից: Այն զգոն կազմակերպված գործողություն էր, որի կազմակերպիչները լավ գիտակցում էին նման զանգվածային հանցագործության հետևանքները: 1915 թվականի մայիսին դաշնակից տերությունները հասկացրել էին, որ երբ պատերազմն ավարտվի, «մարդկության դեմ այդ հանցագործության» պատասխանատուները պետք է եթարկվեն խիստ պատիժների: Այդ պատճառով ցեղասպանությունն այնպես էր ծրագրավորված, որ այն կարողանային քողարկել և հերքել: Պետության կենտրոնական գործիչ և Ցեղասպանության հիմնական ղեկավար Թալեաթ Փաշան շատ ակտիվ էր այս առումով: Նա հրահանգներ էր ուղարկում տեղի մարզպետներին՝ հանձնարարելով թաղել անթիվ դիեր այնպես, որ դրանց մասին ոչ ոք չհաղորդի: Խոշոր քաղաքներում նա խուսափում էր բացահայտ ջարդերից, որպեսզի այդտեղի արևմտամետներին չհասնեին կոտորածների մասին լուրերը: Պատերազմի ստվերը քողարկում էր այդ լուրջ հանցագործությունը: Պատերազմի ավարտից հետո կարևոր ձայնագրությունները ոչնչացվել էին, իսկ հույժ պահոցներն առ այսօր կողպեքի տակ են: Փաստերի աղավաղումն ու հերքումը սկսվել էր Թուրքիայի Հանրապետությունում Քեմալ Աթաթուրքի ղեկավարման օրոք՝ սկսած 1923 թվականից: Առաջին քայլը ունեցած պատմության ջնջումն էր, ինչն արվում էր օսմանյան ղեկավարների բոլոր արձանագրությունների և ձայնագրությունների ոչնչացմամբ: Փոփոխության էր ենթարկվել թուրքերենը, արաբերենի հիմքով ստեղծված այբուբենն անցել էր եվրոպական ոճի, քաղաքներն ու գյուղերը վերանվանվել էին՝ քողարկելով իրենց ծագումը: Եվ այսպես սկսել էր գրվել մի նոր պատմություն: Թուրքիայի այս նորացված պատմությունը դասավանդում են դպրոցներում և համալսարաններում: Այստեղ անհեթեթ կերպով ժխտում էին, որ հայերը՝ այս տարածաշրջանում հազարամյակներ ապրող հինավուրց ազգը, տվյալ շրջաններում երբևէ գոյություն չէր ունեցել: 20-րդ դարի վերջին երկու տասնամյակների ընթացքում պատմության այս վերաիմաստավորումը և Ցեղասպանության անմիջական հերքումը արմատավորվել են Թուրքիայի կառավարության դիրքորոշման մեջ: Միլիոնավոր դոլարներ են ծախսվել՝ փոխելու աշխարհի գիտնականների կողմից ընդունված պատմությունը: Թուրքիայի դիրքորոշմանն աջակցելու նպատակով հավաքագրում էին լոբբիստների և սուբսիդավորում գիտնականների: Թուրքական կառավարությունն այնքան հեռու էր հասել, որ վերջին հաշվով կոչ էր անում Պետդեպարտամենտին խոչընդոտելու և արգելելու «Մուսա լեռան 40 օրը» ֆիլմի նկարահանումը: Իհարկե, Թուրքիան արդեն երկար ժամանակ է ԱՄՆ կարևոր դաշնակիցն է: Ռազմավարական տեսանկյունից, սահմանակցելով Ռուսաստանին, Իրանին և Իրաքին, ինչպես նաև Իսրայելին և արաբական նավթով հարուստ երկրներին, Թուրքիան անփոխարինելի է: Այն նաև ՆԱՏՕ-ի անդամ է: Հետևաբար Թուրքիային չզայրացնելու նպատակով՝ ԱՄՆ-ն խուսափում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից: Ինչու՞ է Թուրքիան համառորեն պնդում պատմության հերքումը: Պարզապես, որովհետև այն կարող է դա իրեն թույլ տալ: Վերջին 15 տարիների ընթացքում ժխտողական ծրագիրը հասել է նոր մակարդակների: Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիայի տնօրեն Մարկ Մամիկոնյանը վերջերս բացատրել էր, որ թուրքերը սկսել են կիրառել նոր տեխնիկական միջոցներ: «Ցեղասպանության միջազգային հետազոտություններ» ամսագրում Մամիկոնյանը բացատրում է, որ մի շարք նշանավոր գիտական հաստատություններ այժմ ընդգրկված են պատմության վերաձևավորման գործում՝ վկայակոչելով մասնավորապես Յութայի համալսարանի «Թուրքագիտության նախագիծը»: Յութան արդեն մեկ տասնամյակ է հրապարակում է գիտնականների աշխատություններ, որոնց «1915-ի իրադարձությունների» ներկայացումները համընկնում են թուրքական պետության դիրքորոշմանը՝ այսպիսով գիտական լեգիտիմություն տալով Թուրքիայի ժխտողականությանը: Ըստ երևույթին, այստեղ պետք է հայտնվեր բանավեճ փաստերի շուրջ: Սա մարտավարություն է, որը որդեգրել են ծխախոտ արտադրողները և նրանք, ովքեր պնդում են, թե գլոբալ տաքացումը հորինված մի բան է: Տասմյակներ շարունակ, չնայած ակնհայտ ապացույցների, ծխախոտի լոբբիստները պնդում էին, որ մենք չգիտենք բոլոր այն փաստերի մասին, որոնք կապված են ծխախոտի և առողջության հետ, երբ ճշմարտությունը պարզ է և անվիճելի: Այսպիսով, նրանք հետաձգում են ավերիչ սովորության ցանկացած տեսակի ուղղակի հակազդումը: Փաստարկ բերելով, որ «բանավեճը» դեռ շարունակվում է՝ թույլ է տալիս կասկածելու, խառնելու ջրերն ու խեղաթյուրելու հանրության հասկացությունը: Սա հենց այն է, ինչ մտադիր են անել թուրք հերքողները: Եվ նրանք հաջողությունների են հասնում: Այսօր ցեղասպանությունը գրեթե սովորական բան է թվում: Այն բազմիցս դրսևորվել էր Աֆրկայում, նաև Արևելյան Եվրոպայում: Ամերիկաները ստեղծվել էին հենց ցեղասպանությունների հողի վրա: ԻՊ-ի վերջին գործողությունները Մերձավոր Արևելքում գրեթե նույնն են, ինչ անում էին օսմանցիներն իրենց «Գաղտնի կազմակերպության» շրջանակներում. գլխատումներ, զոհաբերություններ և օրեցօր շատացող գյուղերի ոչնչացումներ: Չնայած Օսմանյան կայսրության ղեկավարները առաջինը չէին, որ մահվան երթեր էին կազմակերպում ու հարձակվում անմեղ բնակչության վրա, երիտթուրքերի տեխնիկական միջոցները կատարելագործված էին: «Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնապես կազմակերպված և տեխնիկապես արդյունավետ գործողությունները բնակչության սահմռկեցուցիչ ոչնչացման նախադեպն էին, որոնք պետք է տեղի ունենային 25 տարի անց նացիստների ղեկավարությամբ ամբողջ Եվրոպայում: «Ո՞վ է հիշում հայերին», – հարցնում էր Ադոլֆ Հիտլերը, երբ իր զինվորներին էր ուղղորդում «թշնամիների» դեմ: Արդյո՞ք հիշելու պատճառ կար: Արդյո՞ք պատճառ կա եղածը ճանաչելու: Տասնամյակներ են անցել, մի՞թե չկան ուշադրության արժանի այլ խնդիրներ: Մի՞թե պատերազմը միշտ սարսափելի չէր: Մի՞թե լեհերը, ուկրաինացիները, չինացիները, բնիկ ամերիկացիներն ու բազում այլ ժողովուրդներ ավելի շատ չեն տառապել, քան հայերը: Ինչու՞ է ընդհանրապես անհրաժեշտ ճանաչել այս մեծ ողբերգությունը: Ինձ համար այդ հարեցրի պատասխանը Նյու Յորքում գտնվող իմ բնակարանից որոշ հեռավորության վրա 15 տարի առաջ Համաշխարհային առևտրի կենտրոնում հազարավոր մահերն էին: Հիրավի, անանունությունը բռնությամբ հասցվող մահվան ողբերգությունը մեծացնում է երկրաչափական պրոգրեսիայով: Նախնիներս հենց այդպես են մահացել: Նրանց ոսկորները թաղված են ինչ-որ անանուն գերեզմանում: Հերքումը ցեղասպանության վերջին փուլն է: Այդ մարդկանց և նրանց պես հազարավորների մահվան հերքումը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանության շարունակություն»:

Նմանատիպ նյութեր