211652_close_icon
views-count1803 դիտում article-date 12:26 05-05-2015

ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի կալանքի որոշումը փոխելու պահանջով ԱԺ-ում ստորագրահավաք են նախաձեռնել. նրա առողջական վիճակը մտահոգիչ է

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ այսօրվա` մայիսի 5-ի արտահերթ նիստին ԲՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ չեն կարող ձեւացնել, թե երեկ ոչինչ չի եղել եւ հիշեցրեց, որ ձերբակալվել է նախկին ԱԺ պատգամավոր Գոհար Ենոքյանը: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, այնինչ Գ. Ենոքյանի առողջական վիճակը շատ վատ է: Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց գործընկերներին մասնակցել ստորագրահավաքին՝ Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու պահանջով և վստահություն հայտնեց, որ նա ազատության մեջ լինելով՝ հանրային որեւէ վտանգ չի ներկայացնի մեր փառահեղ արդարադատության համար:

Նմանատիպ նյութեր