211652_close_icon
views-count16029 դիտում article-date 21:01 05-05-2015

Աբովյանում պարտքերի պատճառով Հովհաննիսյանների ընտանիքին զրկել են հոսանքից, որտեղ 3-ամյա փոքրիկ է մեծանում, 9-ամյա հաշմանդամ և ոչ միայն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ փողոցի 1 տունը, որտեղ 3-ամյա փոքրիկ է մեծանում, պարտքերի պատճառով հոսանքազրկվել է: Ընտանիքում ապրում է նաև անչափահաս հաշմանդամ աղջնակ. երեխաները լույսի բացակայությունը շատ ծանր են տանում: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ճարահատյալ ասաց նույն հասցեի բնակիչներից 48-ամյա Սամվել Հովհաննիսյանը: Վերջինս պատմեց, որ ընտանիքը բազմանդամ է: Ապրում է կնոջ` 49-ամյա Կարինեի, որդու` 29-ամյա Երեմի, հարսի՝ 22-ամյա Նարինեի, թոռան` 3-ամյա Արամի եւ 9-ամյա դստեր` Քրիստինեի հետ, իսկ Հովհաննիսյանների ավագ որդին 2005-ին հիվանդությունից մահացել է բանակում: Ընտանիքը սոցիալապես անապահով է, աշխատում է միայն Երեմը, այն էլ` մշտական աշխատանք չէ: Ընտանիքն ամսական ստանում է 50 000 դրամ նպաստ, ինչը չի բավականացնում նույնիսկ ծախսված էլեկտրաէներգիայի վճարման համար: Օգտագործած էլեկտրաէներգիայի համար ընտանիքը վճարումներ չի կարողացել կատարել և պարտքեր կուտակելու համար տունը հոսանքազրկված է: Հովհաննիսյանների փոքրիկ աղջիկը` Քրիստինեն, ի ծնե տառապում է ողնուղեղի պարալիչ հիվանդությամբ, չի խոսում և չի քայլում, սակայն ֆինանսական խնդիրներից ելնելով երեխայի բուժումը չի շարունակվել: Ս. Հովհաննիսյանը նույնպես ունի առողջական խնդիրներ` կապված թոքերի հետ, և չի կարողանում աշխատել: Սրտացավ և բարեգութ մարդիկ կարող են իրենց օգնությունն առաջարկել այս ընտանիքին՝ զանգահարելով 093 10-78-00 հեռախոսահամարով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր