211652_close_icon
views-count18754 դիտում article-date 21:37 15-07-2015

ՇՏԱՊ. Երևանում ապրում են մարդիկ, որոնց 15 օր է` հոսանքից զրկել են, այդ թվում` ազատամարտիկի ընտանիքին. վերջիններս խնդրում են, որ պատկան մարմինները իրենց խավարից դուրս բերեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ ամառանոցային 2- րդ տարածքի թիվ 99, 100, 100/ ա, վագոն տնակների և 6 բ , 111/1 տների բնակիչները 15 օր է` զրկված են հոսանքից: Այս մասին դիմելով [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] -ին` բարձրաձայնեցին վերը նշված հասցեների բնակիչները: Պատճառը այն է, որ դեռևս 10 տարի բնակվելով նշված հացեում` նրանք սոցիալական խնդիրներից ելնելով` չեն կարողացել ձեռք բերել սեփականության վկայական, իսկ Էլեկտրացանցի ներկայացուցիչները հոսանքը միացնելու համար պահանջում են վկայականը: Մինչ այդ բնակիչներին հոսանքը տվել են հարևանները: Բնակիչները պատմեցին, որ 15 օր առաջ թաղի էլեկտրիկը՝ Աշոտը, եկել , հարևաններին ասել է` անջատեք հոսանքը թե չէ` դատի կտան: Նրանք էլ, որպեսզի պատմությունների մեջ չընկնեն` անջատել են հոսանքը: Թիվ 100 վագոն տնակում է բնակվում Բաղդասարյանների 5 հոգանոց ընտանիքը: Սեդա Բաղդասարյանի ամուսինը՝ Ռուբեն Բաղդասարյանը, ազատամարտիկ է եղել, մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, իսկ 2004- ին հիվանդության պատճառով մահացել է: «Մենք 5 հոգով ապրում ենք սոցիալ անապահով վիճակում: Ես ազատամարտիկի այրի եմ: Տղայիս, հարսիս 2 անչափահաս երեխաների հետ ապրում ենք երկաթյա տնակի մեջ : Լույսը անջատել են, ասում են` սեփականաշնորհված չի, ձեզ չի հասնում, գումարը պարտաճանաչ մուծում էինք, էս որ դարն է, որ առանց հոսանք ապրենք, էլ չգիտենք` ում դիմենք, բոլոր տեղերից բացասական պատասխան են տալիս, որոշեցինք դիմել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարան: Հուսով ենք, որ թաղապետարանը կաջակցի և մեր հոսանքի հարցը կլուծվի: Մեզ ոչ մի այլ օգնություն պետք չի, միայն լույսը միացնեն» ,- ասաց Ս . Բաղդասարյանը Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր