211652_close_icon
views-count2238 դիտում article-date 16:47 06-05-2015

Հայտնիէ ծննդաբերելու համար լավագույն երկիրը. «Save the Children»-ը կազմել է ամենամյա «Mothers Index» վարկանիշը

Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, մինչ ողջ Մեծ Բրիտանիան տոնում էր արքայադստեր լույս աշխարհ գալը, Լոնդոնում տեղակայված միջազգային «Save the Children» կազմակերպությունը արդեն 16-րդ անգամ կազմել է իր ամենամյա «Mother's Index» վարկանիշը, որը վերաբերում է մայր դառնալու համար աշխարհի լավագույն երկրին: Չնայած Ֆինլանդիան դուրս մղվեց առաջին հորիզոնականից, երեխա ծննդաբերելու համար լավագույն երկրի տիտղոսը «կանգ առավ» բոլորովին մոտ՝ հարևան Նորվեգիայում: Վարկանիշը կազմելիս ուսումնասիրվել է աշխարհի 179 երկիր, որոնք բաշխվել են այնպիսի չափորոշիչներով, ինչպիսիք են մայրության պահպանումը, կրթությունը, եկամուտների մակարդակը և կնոջ կարգավիճակը: Առաջատար դիրքերը անս անգամ էլ բաժին հասան սկանդինավյան երկրներին: Ինչպես նշվեց՝ այս տարի առաջատարը Նորվեգիան է, որին հաջորդում են Ֆինլանդիան, Իսլանդիան, Դանիան, Շվեդիան, Նիդեռլանդները:

Նմանատիպ նյութեր