211652_close_icon
views-count1114 դիտում article-date 17:02 06-05-2015

70 տարի անց ԱՄՆ-ը Գերմանիային է վերադարձնում Երկրորդ համաշխարհայինի ժամանակ երկրից դուրս բերված կտավները

Ինչպես տեղեկացնում է «interfax.ru»-ն, ԱՄՆ-ը Գերմանիային է վերադարձրել 5 նկար, որոնք ապօրինի կերպով երկրից դուրս էին բերվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Այս մասին հաղորդվել են «Հուշարձանների պաշտպանության» (Monuments Men) հիմնադրամից, որը զբաղվում է պատերազմի ժամանակ անհետացած մշակութային արժեքների որոնմամբ: Կտավների փոխանցման միջոցառումը կազմակերպել է հիմնադրամը, այն տեղի է ունեցել ԱՄՆ Պետդեպում: Միջոցառմանը ներկա է եղել ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպան Փեթեր Վիթիգը: Հիմնադրամի տվյալներով՝ գերմանական կողմին փոխանցված նկարների մեջ եղել են նկարիչներ Խրիստիան Վիլհելմ Էռնստ Դիտրիխի, Ֆրանս Ֆրանկեն Կրտսերի և Ֆրանց դե Պաուլ Ֆերգի գործերը: Հաղորդվում է, որ ամերիկացի զինծառայող Ուիլյամ Օֆտեբրոն կտավները շահել է պոկեր խաղալիս, հետո դրանք ուղարկել ԱՄՆ:

Նմանատիպ նյութեր