4465 դիտում
20:42 27-02-2017
Երկրորդ համաշխարհայինի գերիները նպաստ ստանալու համար դիմում կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 30-ը
Գերմանիայի դեսպանությունը մոտ երկու տարի առաջ [url=http://www.eriwan.diplo.de/Vertretung/eriwan/hy/03-Politik/aussen-und-europapolitik/anerkennungsleistung-kriegsgefangene.html]հաղորդագրություն[/url] էր տարածել, տեղեկացնելով, որ Բունդեսթագը 2015թ. մայիսի 21-ին որոշում է ընդունել խորհրդային նախկին ռազմագերիներին դրամական մեկանգամյա նպաստ տրամադրելու մասին:
Խորհրդային զինված ուժերի այն զինծառայողները, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մասնավորապես՝ 1941թ. հունիսի 22-ից մինչև 1945թ. մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում գտնվել են գերմանական ռազմական գերության մեջ, կարող են մեկանգամյա՝ 2.500 եվրո դրամական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել:
Նպաստ ստանալու համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. սեպտեմբերի 30-ն է: Այս նպաստի նկատմամբ իրավական պահանջ չի գործում, այն մեկ այլ անձի փոխանցելի կամ ժառանգելի չէ:
Մանրամասները՝ կենտրոնական ծառայությունների և ունեցվածքի վերաբերյալ բաց հարցերի Դաշնային վարչության [url=http://www.badv.bund.de/DE/OffeneVermoegensfragen/AnerkennungsleistungSowjetischeKriegsgefangene/russisch/start.html]կայքէջում[/url]:
Նմանատիպ նյութեր
1114 դիտում
17:02 06-05-2015
70 տարի անց ԱՄՆ-ը Գերմանիային է վերադարձնում Երկրորդ համաշխարհայինի ժամանակ երկրից դուրս բերված կտավները
1075 դիտում
12:07 30-06-2023
Երկրորդ համաշխարհայինի հայազգի մոռացված հերոսները. համաժողով ՊՆ պատմության թանգարանում
Այս բաժնից
1096 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1126 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան
1111 դիտում
20:02 17-12-2024
Մակրոնը Բայրուին երկու օր ժամանակ է տվել նախարարների նոր կաբինետ կազմելու համար