211652_close_icon
views-count2837 դիտում article-date 09:13 07-05-2015

Նավթի համաշխարհային գներն ընկնում են ԱՄՆ-ից ստացված անսպասելի տվյալների ֆոնին

Նավթի համաշխարհային գները սկսել են նվազել ԱՄն-ում նավթի պաշարների անակնալ կրճատման մասին տեղեկություններից հետո: Այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 07:18-ին Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,47%-ով և կազմել 67,30 ԱՄն դոլար՝ 1 բարելի դիմաց: WTI թեթև տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,84%-ով և կազմել 60,42 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց: Նախօրեին ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության էներգետիկական տեղեկատվության վարչությունը հայտնեց, որ վերջին 1 շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում նավթի կոմերցիոն պաշարների սուր անկում է գրանցվել 3,9 մլն բարելով՝ հասնելով 487 մլն բարելի, այն ժամանակ, երբ փորձագետները կանխատեսել էին 1,5 մլն բարելի աճ:

Նմանատիպ նյութեր