211652_close_icon
views-count15725 դիտում article-date 09:44 08-05-2015

Արշակունյաց պողոտայում իրարանցում է և խցանում. ինչո՞ւ է Մանվել Գրիգորյանը նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ ամբողջ քաղաքական էլիտային հավաքել մեկ հարկի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արշակունյաց պողոտայի ԵԿՄ վարչության տարածքն այսօր՝ մայիսի 8-ին, բազմամարդ է, քանի որ այսօր Երկրապահ կամավորների միության տոնն է. այսօր ԵԿՄ-ն դառնում է 25 տարեկան: Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին և բոլոր ԵԿՄ-ականներին շնորհավորելու համար մեկ հարկի տակ են մեկտեղվել քաղաքական էլիտայի առաջատար և հայտնի դեմքեր: Այստեղ են ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, այլ մարզպետներ և այլն: Ի զարմանս շատերի, այստեղ է նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Ներկաները նախ գեներալի գլխավորությամբ ծաղիկներ դրեցին և խոնարհվեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առաջ, այնուհետև Պարգև սրբազանի ձեռամբ տեղի ունեցավ 15 խաչքարերի բացման և օծման արարողությունը: Խաչքարերից 4-ը տեղադրվել են գեներալի հովանավորությամբ, 5-ը նվիրաբերվել են Հայաստանի տարբեր մարզերի կողմից: Օրինակ՝ Գյումրիի կողմից նվիրաբերված խաչքարը խորհրդանշում է 1988 թվականի ավերիչ երկրաշարժը: Բացի այդ, այսօր տեղի է ունենալու ԵԿՄ պատանիների ուսումնական կենտրոնի, գրադարանի, թանգարանի, սպորտային համալիրի աղոթատեղիի՝ մատուռի բացման և օրհնության արարողություն: Այն անցկացնելու է Բագրատ Սրբազանը, որից հետո ԵԿՄ-ականները շարժվելու են դեպի Եռաբլուր պանթեոն: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 120+
120+

Նմանատիպ նյութեր