Փարիզի վճռաբեկ դատարանը օրինական է ճանաչել Սարկոզիի հեռախոսազրույցների գաղտնալսումը
Փարիզի վճռաբեկ դատարանը թույլ է տվել որպես ապացույց օգտագործել Նիկոլա Սարկոզիի և նրա փաստաբանի բանակցությունների գաղտնի ձայնագրությունները: Դրանցում լսվում է, թե ինչպես է Սարկոզին քննարկում դատավորին Մոնակոյում հեղինակավոր աշխատանքի տեղավորելու հնարավորությունը` Ֆրանսիայի նախկին նախագահի գործով տեղեկության դիմաց:
Սարկոզիի շահերը ներկայացնող պաշտպանները մտադիր են բողոքարկել այդ որոշումը: