211652_close_icon
views-count1235 դիտում article-date 14:43 08-05-2015

Հոլիվուդյան գերաստղեր Շարլիզ Թերոնը և Շոն Փենը հարսանեկան արարողությունը որոշել են կազմակերպել ՀԱՀ-ում

Հոլիվուդյան գերաստղեր Շարլիզ Թերոնը և Շոն Փենը որոշել են հարսանեկան արարողությունը կազմակերպել Հարավաֆրիկյան Սոուետո քաղաքում, որտեղ արդեն հարմար վայր են փնտրում: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, դերասանները մտադիր են հարսանիքը իրականացնել օգոստոսի 7-ի մոտակա ամսաթվերին: Դա Թերոնի ծննդյան օրն է: Նշվում է, որ հարսանեկան արարողությունը «համեստ և ոչ մեծ է լինելու»: Դերասանները հանդիպում են արդեն 18 ամիս: 53-ամյա Շոն Փենի համար սա երրորդ ամուսնությունն է. նա ամուսնացած է եղել Մադոննայի և Ռոբին Ռայթի հետ: Թերոնը պաշտոնապես ոչ մի անգամ ամուսնացած չի եղել:

Նմանատիպ նյութեր