Օվիեդոն ճանաչվել է ամենամաքուրը, Մադրիդն ` ամենաաղտոտված քաղաքը Իսպանիայում
Իսպանիայի հյուսիսում գտնվող Օվիեդո քաղաքը ճանաչվել է երկրում ամենամաքուրը, իսկ վարկանիշի մյուս ծայրում հայտնվել է երկրի մայրաքաղաք Մադրիդը: Ինչպես տեղեկացնում է «euromag.ru»-ն, այդ են վկայում սպառողների OCU իսպանական կազմակերպության կողմից անցկացված հետազոտության արդյունքները: Մասնագետները հետազոտության ընթացքում հաշվարկել այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են փողոցների մաքրման համար նախատեսվող հանրային ծախսերը, ինչպես նաև հանրային կարծիքն այն բանի վերաբերյալ, թե որքանով մաքուն են բնակիչները տեսնում իրենց քաղաքի փողոցները:
Արդյունքում իսպանիայի հյուսիսային տարածաշրջաններն ու քաղաքները հարավայինների համեմատ նկատելիորեն ավելի մաքուր են եղել: Իսկ ամենակեղտոտների մեջ բացի Մադրիդից հայտնվել են Ալիկանտեն, Վալենսիան և Անդալուսիայի գավառային չորս մայրաքաղաքները: