Իսպանիան Եվրոպայի ամենաաղտոտված երկիրն է ճանաչվել
Իսպանիան Եվրոպայի ամենավատ երկիրն է ճանաչվել: Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության զեկույցում հիմնականում նշված է օդի օզոնային աղտոտումը, որը առաջանում է երկրի մակերևույթին, երբ ցերեկը ուլտրամանուշակագույն ճառագայթները ռեակցիայի մեջ են մտնում աղտոտված նյութերի հետ, որոնք, որպես կանոն, արտանետվում են վառելիքի այրման հետևանքով:
Որոշ քաղաքներում` մասնավորապես Մադրիդում և Բարսելոնայում, նկատվում է աղտոտվածության բարձր մակարդակ: Ընդ որում` գրեթե ոչինչ չի արվում աղտոտումը կանխելու համար: