211652_close_icon
views-count4663 դիտում article-date 16:39 08-05-2015

Երկրապահի տոնը Մանվել Գրիգորյանը ԵԿՄ-ականների հետ սկսեց զոհված ընկերների շիրիմների առաջ ծաղկադրումով, ամփոփեց Էջմիածնի «Վան» ռեստորանում՝ երգ ու պարով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երկրապահները այսօր՝ մայիսի 8-ին, դարձան 25 տարեկան: ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, զորավար, Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ մեծ շուքով նշվեց Երկրապահի օրը: Նախ առավոտյան երկրապահ վարչության շենքում ծաղկադրում կատարվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առաջ, այնուհետև Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և մի շարք այլ պաշտոնյաներ այցելեցին Եռաբլուր պանթեոն, որտեղ ծաղկադրում կատարեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի և մյուս զոհված նահատակների շիրիմներին, որից հետո շարժվեցին Էջմիածնի Մայր Տաճար և մասնակցեցին պատարագին, իսկ միջոցառումը պարգևատրումներով ամփոփվեց Էջմիածնի «Վան» ռեստորանում, որտեղ ավելի քան 700 հյուրերի համար գեներալը ճոխ հյուրասիրություն էր կազմակերպել: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+

Նմանատիպ նյութեր