211652_close_icon
views-count5580 դիտում article-date 18:29 08-05-2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը «Վան» ռեստորանում պարգևատրումներ կատարեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Էջմիածնի «Վան» ռեստորանում այսօր ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը հյուրընկալել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, կառավարության ներկայացուցիչներին, հոգևորականների, գործարարների, ԱԺ պատգամավորներին, մարզպետներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանին, վարչական շրջանի ղեկավարներին, բժիշկների եւ հարյուրավոր ազատամարտիկների: Ինչպես փոխանցում է SHAMSHYAN.com-ի թղթակիցը, ռեստորանում մինչեւ ճաշկերույթը ԵԿՄ-ականներին պարգեւներ շնորհվեցին: Երկրապահի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով երկրապահները պարգեւատրվեցին մարտական ծառայության մեդալով: Նախագահի պարգեւները հանձնեց վարչապետ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախագահի հրամանագրով 20-ից ավելի ազատամարտիկներ պարգեւատրվեցին: Հովիկ Աբրահամյանի կողմից ԵԿՄ-ականները եւս պարգեւատրվեցին անվանական զենքերով: Վարչապետը շնորհավորեց բոլոր պարգեւատրվածներին՝ մաղթելով նրանց նորանոր հաջողություններ: Նա նշեց, որ ամեն ինչ անելու է, որպեսզի երկրապահը ավելի ամրապնդվի, օգնելու է ԵԿՄ-ին, քանի որ երկրապահը միշտ եղել է ժողովրդի կողքին: «Փա՛ռք մեր երկրապահին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւս պարգեւներ հանձնեց, իսկ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը պարգեւատրվեց «Դրաստամատ Կանայան» մեդալով, իսկ Մանվել Գրիգորյանն էլ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով պարգեւատրեց Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսին, Տեր Արշակ Այվազյանին եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Մանվել Գրիգորյանը, շնորհավորելով բոլորին, առաջինը խմեց պատերազմում զոհված հերոսների կենացը: Այնուհետեւ նշեց, որ հպարտ է Հովիկ Աբրահմյանի այն դիտարկմամբ, որ նա ԵԿՄ-ի կողքին է, ինչը նշանակում է, որ երկրի, պետության հայ ժողովրդի կողքին է. «Երկրապահը եւ երկիրը պարտավոր են ձեր կողքին լինել, որ կարողանաք ձեր ծրագրերը իրականացնել»: Մանվել Գրիգորյանը շեշտեց նաեւ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանում չէ եւ Աստծուց նրա համար էլ առողջություն խնդրեց, որ միասնական կարողանանք երկրի առաջ ծանրացած խնդիրները լուծել: Ճաշկերույթը սկսվեց աղոթքով, Հայաստանի հիմնով: Այնուհետեւ Սերգեյ Կարինյանը «Մանվելի քաջեր» երգով կատարեց տոնական երեկոյի ուրախ բացումը եւ երգ ու պարով շարունակվեց երեկոն: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+

Նմանատիպ նյութեր