211652_close_icon
views-count1278 դիտում article-date 12:49 09-05-2015

«Բավարիայի» պաշտպան. Մենք կարող ենք «Բարսելոնային» հաղթել 4:0 հաշվով

«Բավարիայի» պաշտպան Մեհդի Բենատիան նշել է, որ մյունխենցիները դեռևս պահպանում են Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները: «Բավարիայի» կազմում հիանալի ֆուտբոլիստներ են հանդես և մենք ավելի լավ կարող ենք խաղալ: Պատասխան խաղում մենք իր զորու ենք «Բարսելոնային» հաղթել 4:0 հաշվով: Դա ծայրաստիճան բարդ կլինի, բայց պետք է հավատալ հաջողությանը, հակառակ դեպքում խաղադաշ դուրս գալու իմաստ չկա: Հաղթանակի համար մենք պետք է արագ գոլ խփենք, իսկ հետո ցուցադրենք իդեալական ֆուտբոլ», Բենատիայի խոսքերն է մեջբերում L՝Equipe-ը: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» մյունխենցիներին հաղթել է 3:0 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 12-ին՝ Մյունխենի «Ալյանց» մարզադաշտում:

Նմանատիպ նյութեր