211652_close_icon
views-count778 դիտում article-date 17:48 09-08-2023

«Մարդը պաշտպան չունի, լավ, ի՞նչ ենք անելու։ Վաղը այդ հարցը, որ գնաց Եվրոպական դատարան, ի՞նչ ենք պատասխանելու»․ Սուրեն Մանուկյանի պաշտպան․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ Հերթական ընդմիջումից հետո վերսկսվեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջեւան քաղաքի նստավայրում (նախագահող դատավոր Նարեկ Բադալյան) ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը։

Հիշեցնենք՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին: 2022-ի օգոստոսի 14-ին դատարանը որոշել էր կալանավորել Սուրեն Մանուկյանին։

Այս գործով մեղադրվում են Սուրեն Մանուկյանը, Արմեն Քամալյանը, Թաթուլ Պողոսյանը, Մուրադ Մուրադյանը։

Թաթուլ Պողոսյանի հանրային պաշտպան Ամիրյանն ասաց, որ չի կարող իրականացնել պաշտպանություն, քանի որ հակասություններ է տեսնում, ուստի ամեն պահի հնարավոր է կասկածի տակ դրվեն իր գործողությունները։

Նախագահող դատավորը Սուրեն Մանուկյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ հարաբերություններ ունեն պաշտպան Ամիրյանի հետ, նախկին պատգամավորը պատասխանեց․ «Մեր ընտանիքի անդամները պարոն Ամիրյանի ընտանիքի անդամների հետ փոքր ժամանակներից շփվել են։ Հասունացել ենք, մենք ենք սկսել հարաբերություններ ունենալ»։

Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը։ Նախագահող դատավորը հարցրեց՝ առանց հանրային պաշտպանի շարունակե՞նք դատական նիստը, մեղադրյալներից Թաթուլ Պողոսյանն ասաց՝ կուզեի պաշտպան ունենալ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր