1852 դիտում
20:04 09-05-2015
Բակո Սահակյանը ծաղկեպսակ ու ծաղիկներ է դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին
Արցախի հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Տոնական միջոցառումներին մասնակցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ երկրոդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Սփյուռքից և արտերկրից:
Այնուհետև երկրի ղեկավարը դիտել է Վերածննդի հրապարակում պաշտպանության բանակի հետախուզական ստորաբաժանումների պարապմունքների ցուցադրումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2911 դիտում
12:16 24-04-2016
Բակո Սահակյանը ծաղիկներ է դրել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին
1960 դիտում
13:58 24-04-2019
Բակո Սահակյանը ծաղիկներ է դրել Ստեփանակերտում Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին
Այս բաժնից
718 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
640 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1063 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը