211652_close_icon
views-count43307 դիտում article-date 13:45 10-05-2015

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու 01-ը. շտապօգնության բրիգադների ուշացման պատճառով վիրավորներին գետնի վրա օգնություն էին ցուցաբերում քաղաքացիները, փրկարարներն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11: 00-ի սահմաններում Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Երևան –Մեղրի ավտոճանապարհի 40կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, ավտովթար է տեղի ունեցել և կան վիրավորներ: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միայն օպերատիվ են գործել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությակբ: Օպերատիվ են գործել նաև Վեդիի թիվ 28 հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ հրամանատարի տեղակալ Գարեգին Ղազարյանի և խմբի պետ Պարույր Սահակյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է՝ նշված հատվածում բախվել են Ոսկետափ գյուղի բնակիչ, 38-ամյա Դավիթ Առաքելյանի վարած ВАЗ 2101 մակնիշի 34 CO 244 համարանիշի և Երևան քաղաքի Ջրվեժի «Մայակ» թաղամասի բնակիչ, 51-ամյա Սամվել Նավասարդյանի վարած Mercedes մակնիշի 34 OT 755 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով 2 մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 1 ժամ ուշացումով են դեպքի վայր ժամանել շտապօգնության բրիգադները, իսկ վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել և առաջին օգնությունը ցուցաբերել քաղաքացիները, փրկարարներն ու ոստիկանները: Տեսնելով, որ շտապօգնության բրիգադները ուշանում են, քաղաքացիներին ավտոմեքենայից դուրս բերելու գործում օգնություն կատարելուց հետո 2 երիտասարդ տղաներ չսպասելով բժիշկների ժամանմանը՝ վիրավորներից մեկին, ով չէր դիմանում ցավերին, իրենց Infiniti մակնիշի 33 FF 343 համարանիշի ավտոմեքենայով տեղափոխեցին Արտաշատի հիվանդանոց, որից հետո վերադառնալով դեպքի վայր, մյուս վիրավորին էլ էին ցանկանում տեղափոխել, սակայն ժամանեցին շտապօգնության աշխատակիցները և կարիք չեղավ, որպեսզի մյուս վիրավորներին էլ քաղաքացիները տեղափոխեն: Հավաքվածները արդարացիորեն բարձրաձայնում էին, ասելով. «Արարատի մարզպետը պետք է լուրջ հետևություններ անի, քանի որ եթե քաղաքացիները իրենց մեքենայով չտեղափոխեին վիրավորին, իսկ քննիչն ու ոստիկանությունը վրա-վրա չզանգահարեին Արարատի բժշկական կենտրոն, ապա չես կաորղ ասել, թե վիրավորները ինչ վիճակում կգտնվեին, մինչդեռ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ամեն անգամ հայտարարում է, թե իր մարզում շտապօգնության բրիգադների աշխատանքը «օկ» է, մինչդեռ շարքային քաղաքացին իր մաշկի վրա զգաց, որ մարզպետարանը պետք է հետևություններ անի»: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Էդգար Խաչիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել 2 վարորդները և 01-ի ուղևոր՝ 68-ամյա Գենադի Առաքելյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր