19500 դիտում
16:44 10-05-2015
Ե՞րբ են Ազգային ժողովի որոշ պատգամավորներ հարգելու իրենց իսկ ընդունած օրենքը. թե չէ ստացվում է՝ «Սևին սապոնն ինչ կանի, խևին՝ խրատը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Միայն Հայաստանում կարող ես ականատես լինել որոշ «վայ» պատգամավորների կողմից կատարված ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտմանը:
Այսօր՝ մայիսի 10-ին, Երևանի Արամ Խաչատրյան փողոցում, Toyota Camry մակնիշի 006 OO 01 համարանիշներով ավտոմեքենան կայանել են հանդիպակաց երթևեկելի գոտում, ինչը խոչընդոտ էր հանդիսանում մյուս տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժին:
Քաղաքակիրթ երկրներում, եթե օրենսդիր մարմնի ներկայացուցիչը այսպիսի խախտում աներ, նա պարսավանքի կարժանանար և կզրկվեր մանդատից, իսկ մեզ մոտ, ասես, հակառակը լինի. պատգամավորը ճանապարհային երթևեկության կանոնոները չխախտելու մասին օրենք է գրում, իսկ հետո անմեղ գառան հայացքով «կուրծք է ծեծում», թե ինքը ոտքից գլուխ օրինապաշտ է:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ մեր ազգընտիրը իր կատարած խախտման համար Երևանի ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվության կենթարկվի ու իր ականջին օղ կանի, որ օրենքը չպետք է խախտել, մեկ-մեկ էլ կհիշի Բալզակի հայտնի խոսքը. «Օրենքը սարդոստայն չէ, որի միջից խոշոր ճանճերը դուրս գան, իսկ մանրերը մնան»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են Ազգային Ժողովի հաշվեկշռում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
31103 դիտում
17:50 20-07-2015
Սևին սապոնն ինչ անի, խևին խրատը. որոշ վարորդներ շարունակում են չարամտորեն խախտել երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ